ՀՀ զինված ուժերի 28-ամյակը՝ Ֆրանսիայում
Հունվարի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակին: Այս մասին այսօր հայտնում է դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի զինված ուժերի և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, գլխավոր շտաբի և զորատեսակների բարձրաստիճան սպաներ, Ֆրանսիայում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ով նշեց.«Իր 28 տարիների ընթացքում, շնորհիվ իր անցած ճանապարհի և իրեն մարմնավորող արժեքների, հայկական բանակը դարձել է ազգային այն պետական ինստիտուտներից մեկը, որը վայելում է առավելագույն հարգանք և հանրային աջակցություն: Փոփոխվող աշխարհում և տարածաշրջանային վերադասավորումների համատեքստում ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի աջակցությունն ու վստահությունը վայելող բանակը Հայաստանի գոյության և Արցախի անվտանգության անքակտելի բաղադրիչն է»։
Դեսպանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդներին կամրջող բարեկամական կապերին և երկկողմ հարաբերություններին, որոնք ներառում են համագործակցություն նաև ռազմական կրթության ոլորտում:
Ընդունելությանը ցուցադրվեց ՀՀ բանակի առօրյան ներկայացնող տեսահոլովակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան