ՍԴ նախագահի հասցեին գրառում կատարած ոստիկանի նկատմամբ քրգործ չի հարուցվել
Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին արված ֆեյսբուքյան գրառման մեջ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի գտել:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության, նրա գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Վազգեն Սիմոնյան անունով օգտատերը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու», նաև անպարկեշտ արտահայտություններ էր իրեն թույլ տվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան