Միխայիլ Միշուստին. Հայաստանում գործում են 2200 ռուսական ընկերություններ
Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով: Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանւ հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա նշել է, որ Հայաստանում գործում են 2200 հազար ռուսական ընկերություններ:
«2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես Դուք ասացիք, հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով»,-ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները, երկու երկրները համագործակցում են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում:
«ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:
Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը մեկնարկեց սելֆիով
- Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծման համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան