«Սեզարի» հավակնորդները
Ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների անունները: Ամենաշատ անվանակարգերում ներկայացված է Ռոման Պոլանսկու «Սպան ու լրտեսը» ֆիլմը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակի համար պայքարում է՝ «Աստված իմ», «Յուրահատուկները», «Մերժվածները», «Սպան ու լրտեսը», «Աստծո կամքով», «Աղջկա դիմանկարը կրակի մեջ», «Գեղեցիկ դարաշրջան»:
«Լավագույն դերասանի» համար կպայքարեն Եվա Գրինը, Ժան Դյուժարդեն, Վենսան Կասելը: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» կարող են ճանաչվել «Մակաբույծները», «Ջոկեր», «Մեկ անգամ Հոլիվուդում»:
Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Սեզար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 28-ին: