Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց՝ 16-17 տարեկան աշակերտների համար
ԵՄ-ն մեկնարկում է Արևելյան գործընկեր երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից և Ուկրաինայից 16-17 տարեկան աշակերտների համար նախատեսված կրթաթոշակների տրամադրման մրցույթը։ Այս մասին հայտարարում է Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ծրագիրը հիշյալ վեց երկրների 35 լավագույն աշակերտներին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Եվրոպայի և Եվրամիության վերաբերյալ, հնարավորություն կտա ձեռք բերել բարձրորակ, միջազգայնորեն ճանաչված բակալավրի կոչում` կենտրոնանալով Եվրոպական ուսումնասիրությունների վրա:
«Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց» ծրագիրը իրականացվում է Թբիլիսիի «Նոր դպրոցում» և կներառի երկամյա վերապատրաստման դասընթաց՝ սկսած 2020-2021 ուսումնական տարվանից:
Ծրագիրը համատեղում է միջազգային բակալավրիատի բարձրագույն կրթական ստանդարտները` եվրոպական դպրոցական համակարգով ոգեշնչված մասնագիտացված դասավանդմամբ:
Ընտրված աշակերտները դասախոսություններին կմասնակցեն բազմալեզու և բազմամշակութային միջավայրում և կխորացնեն եվրոպական լեզուների, գրականության և պատմության մասին իրենց գիտելիքները:
Արևելյան գործընկերության դպրոցը ստեղծվել է Եվրամիության և նրա գործընկեր երկրների ջանքերի արդյունքում՝ խթանելու կրթական հնարավորությունները և միջտարածաշրջանային փոխանակումները երիտասարդների համար՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Հետաքրքրված աշակերտները պետք է իրենց դիմումները ներկայացնեն www.eapeuropeanschool.eu կայքի միջոցով մինչև 2020 թվականի մարտի 14-ը, ժամը 12:00-ը: Ընտրության գործընթացը ներառում է գրավոր թեստեր և հարցազրույցներ: 2020-2021 ուսումնական տարվա կրթաթոշակների ցանկը կհայտարարվի 2020 թվականի մայիսի վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան