49 երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է աշխատելուց
Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից՝ չմանրամասնելով պատճառները։
Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով:
«Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ: Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից։
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ Երևանի ներհամայնքային ավտոբուսային երթուղիների սպասարկումից հրաժարվել է 2 կազմակերպություն (երթուղիներ հ.հ.45, 56), 1 կազմակերպություն սնանկ է ճանաչվել (երթուղի հ.1) և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումից հրաժարվել է 3 կազմակերպություն (երթուղիներ հ.հ.48, 18, 61), 3 կազմակերպություն սնանկ է ճանաչվել (երթուղիներ հ.հ.73, 7, 17):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան