Հունահռոմեական ըմբշամարտի մեր օլիմպիական թիմը 77 կգ և 97 կգ քաշային կարգերում արդեն ունի ուղեգրեր
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Փետրվարի 10 –ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկող ստուգատեսում մեր վարպետներից մրցագորգ կելնեն Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ /, Մալխաս Ամոյանը / 72 կգ /, Կարապետ Չալյանը / 77 կգ /, Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / , Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ / , Արթուր Ալեքսանյան / 97 կգ / և Դավիթ Օվասապյանը / 130 կգ /:
Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու։ Այս առումով կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։
Հունահռոմեական ըմբշամարտի մեր օլիմպիական թիմը 77կգ և 97 կգ քաշային կարգերում արդեն ունի ուղեգրեր, որոնք, սակայն, անվանական չեն։
Հռոմում Եվրոպայի առաջնությունը եզրագիծը կհատի փետրվարի 16 –ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան