Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուս՝ 2019-nCoV: Այս մասին գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային։
Դեպքեր են հայտնաբերվել Տրանս-Բայկալ երկրամասում և Տյումենի շրջանում: Երկու դեպքում էլ հիվանդները Չինաստանի քաղաքացիներ են: Դրանից առաջ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդներ չեն հայտնաբերվել:
Այլ մանրամասներ ներկայումս չեն հաղորդվում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հաղորդել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառը նոր տեսակների վիրուսն է: Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում ավելի քան 9 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին