
Ռուսները կկարողանան Չինաստանից անվճար վերադառնալ հայրենիք
Փետրվարի 1-ից Կրասկինո-Հնչուն անցակետով անվճար ավտոբուսային ծառայություն կլինի բոլորի ռուսների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ Չինաստանից։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Շենյանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությանը։
«Շենյանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 1-ից, երկուշաբթիից շաբաթ, կկազմակերպվի անվճար ավտոբուսային ծառայություններ Կրասկինո-Հնչուն՝ անցակետով Ռուսաստանի Դաշնություն վերադառնալ ցանկացողների համար»,- նշվում է հաղորդագրությունում:
Գլխավոր հյուպատոսությունը նաև նշել է, որ առաջին ավտոբուսը կմեկնի տեղական ժամանակով 10: 00-ին (Մոսկվայի ժամանակով 5: 00-ին) Հնչունի անցակետից:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով