Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվն աճել է 194 տոկոսով. վարչապետ
2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվը աճել է 59 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվը ևս աճել է՝ 70 տոկոսով։
«Արևային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը աճել է 38 տոկոսով:
Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»,- գրել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան