Առաջարկվել է Արմավիրի մարզում կառուցել նվազագույնը 14 սպանդանոց
Արմավիրի մարզում գործում է 4 սպանդանոց, ևս մեկն էլ շարժական: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խորհրդի նիստում ասել է, որ հաշվի առնելով ինչպես մարզում առկա, այնպես էլ այլ մարզերից ներկրվող անասնագլխաքանակը` մարզպետարանի կողմից ոլորտը համակարգող գերատեսչությանն առաջարկվել է մարզում կառուցել նվազագույնը 14 սպանդանոց:
Նա նշել է, որ Սննդի անվտանգության տեսչության մարզային կենտրոնի հետ միասին մարզպետարանը ձևավորել է սպանդանոցների նախընտրելի քարտեզ, որով կլուծվի սպանդանոցների սփռվածության և հասանելիության խնդիրը:
«Վեց ամիս անց վերջ ի վերջո մենք անցնելու ենք նորմալ, մարդկային պայմաններով անասունների մորթն իրականացնելուն և սպանդանոցների միջոցով միսը շուկա հասցնելուն»,-նշել է Համբարձում Մաթևոսյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ավելի վաղ տեղեկացրել էին, որ գործող սպանդանոցները, 2020թ. հունվարի 23-ի դրությամբ, 40-ն են:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է շարժական սպանդանոցներ ստեղծել
- Ինչպես կարգավորել սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող խնդիրները
- 2020թ. հունվարի 23-ի դրությամբ կան 40 գործող սպանդանոցներ
- Փաշինյան. Կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգել սպանդանոցներում պարտադիր մորթը
- Սպանդանոցներ. Ռեֆորմը պետք է, բայց խնդիրները լուծելուց հետո
- Բողոքող արմավիրցի. «Եթե համայնքում մի հատ սպանդանոց է ու օրը 400-500 գլուխ ապրանք է մորթվում, որտե՞ղ ենք հասցնելու»
- Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի.Բագրատյան
- ՍԱՏՄ-ն վերահսկելու է, որ կենդանիների մորթը կատարվի սպանդանոցներում
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են