ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:13 01/02/2020 Հայաստան

Դատախազության երկակի ստանդարտը

«Դատախազությունը ոչ միայն սահմանափակվեց այն մտքով, որ ընթացք տալու խնդիր չկա, այլև դատական նիստի ժամանակ դատախազ Պետրոսյանը հետևյալ միտքը հայտնեց, որ պաշտպանական կողմի նման դիրքորոշումը կարող է բացասական տպավորություն առաջացնել, որ իբրև նեգատիվ կամ ոչ դրական երևույթ է, երբ դատավորները միմյանց հետ քննարկում են։ Այսինքն, նույնիսկ հակառակը, դատախազությունը խրախուսական դիրքորոշում ունի, երբ դատավորները մինչև դատական ակտի կայացումը քննարկում են միմյանց հետ, դատախազը նույնիսկ ասաց, որ դա շատ բնականոն երևույթ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատավոր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին իրենց միջնորդության վերաբերյալ դատախազության դիրքորոշմանը։

Աղբյուրը հիշեցնում է, որ  «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու գործով առաջին դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է իրենց կասկածների մասին, առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հետ: Կամ ինքը չի կայացրել դատական ակտն ընդհանրապես։

Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ փոխանցել էր. «Հայտարարության մեջ նշված հանգամանքները եղել է չափազանց վերացական, հիմնված, ըստ էության, ենթադրությունների վրա և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո հանցավոր արարքի հատկանիշների մասին բավարար տվյալներ չպարունակելու պայմաններում չկան քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգման առարկա դարձնելու բավարար հիմքեր»:

Գլխավոր դատախազության՝ նման արձագանքի պայմաններում ուշագրավ է , որ Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որի հիմքում նշվում էր, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ մայիսի 18-ի որոշումից հետո ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը /հայտնի է որպես Վանոյի Արտակ,-խմբ./, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դատախազության ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվել էր։

Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։

Արամ Վարդևանյանը իրենց միջնորդության պարագայում դատախազության վերաբերմունքը երկակի ստանդարտների ահագնացող աստիճանի վկայություն է համարում։ «Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ մեկնաբանել։ Ինչպե՞ս կարող է նույն դատախազը անհանգստացած ներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը նման գրառում է արել։ Կարելի էր չէ՞ նույն հաջողությամբ դա դիտարկել, որ փաստացի ապացույց չի ներկայացվել, դա կարող էր լինել, օրինակ, որ դատավորները միմյանց հետ քննարկել են, քանի որ դատախազը գտնում է, որ քննարկելը լրիվ նորմալ երեւույթ է ։ Ինչո՞ւ այդ տեսանկյունից չեն նայում նաեւ այս դեպքում»,-հարցնում է փաստաբանը։

Արամ Վարդևանյանը մի օրինակ էլ նշել է։ Նա ասել է, որ նույն Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին զրպարտելու հատկանիշներով։ «Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման զրպարտություններով քրեական գործեր են հարուցվում եւ ընթացքի տեսանկյունից ավելի երկար են քննվում, քան առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված քրեական գործերը, օրինակ սպանության ենթադրյալ դեպքերով նախաքննությունն ավարտվում է 10 ամսվա ընթացքում, բայց զրպարտելու հատկանիշով քրեական գործը դեռ քննության փուլում է», -նկատել է Վարդևանյանը

Արտակ Գալստյանի գրառման հիման վրա դատավոր Մխիթար Պապոյանը իրեն զրպարտելու համար մամուլով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա էլ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ դատավորին զրպարտելու դեպքի առթիվ։

Պաշտպան Արամ Վարդևանյանը չի ցանկացել մեկնաբանել, արդյո՞ք առհասարակ ընդունելի է դատավորների՝ միմյանց հետ հնարավոր քննարկումների պրակտիկան և տվյալ գործի շրջանակում այն ինչ ռիսկեր կարող էր պարունակել։

«Ես այդ կարծիքը կհայտնեմ դատախազության այս դիրքորոշումների հակասականության ակունքները և պատճառները հասկանալուց հետո։ Դա երկակի ստանդարտների ակնհայտ դրսևորում է, որի իրավաչափ նպատակը ես չեմ հասկանում, ինձ մոտ հաճախ տպավորություն է առաջանում, որ դատախազությունը, ըստ նպատակահարմարության, երբ պետք է առարկել ինչ-որ երևույթի դեմ, պատրաստ է իր նախորդ դիրքորոշմանը լրիվ հակառակ դիրքորոշում հայտնել»,-ասել է Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ կարծես թե դատախազությունը այստեղ որևէ խնդիր չի տեսնում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}