Բեքարյան. Մեկ շաբաթ առաջ վարչապետը հայտարարում է, որ բանակցային սեղանին չկա փաստաթուղթ, սակայն տեսնում ենք, որ կա
Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հնգակողմ հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ինչը, սակայն, հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Հայտարարության մեջ նշվում էր, որ այս բանակցությունների ընթացքում կողմերն ամփոփեցին 2019 թ․ բանակցությունները, համաձայնությունները, ընդ որում՝ անգլերեն տեքստի մեջ համաձայնություն բառը հստակ նշվում է, հայերեն տեքստում թարգմանված է պայմանավորվածություն։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե չես բանակցել, ինչպե՞ս ես ունենում համաձայնություններ, այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ 2019 թվականին եղել են բանակցություններ»,-նշել է Կ․ Բեքարյանը։
Քաղաքական վերլուծաբանը նկատել մ է, որ արտգործնախարարների հանդիպումները հայտարարության մեջ անվանվում են հենց բանակցություններ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մշտապես նշում է, որ քանի որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ, ապա սրանք ոչ թե բանակցություններ են, այլ՝ հանդիպումներ. «Գումարած այս ամենին՝ հայտարարության մեջ շեշտը դրվում է հարցի հետագա լուծման համար հիմք հանդիսացող սկզբունքների և տարրերի վրա։ Ես ուզում եմ սրա վրա հրավիրել բոլորի ուշադրությունը․ բանակցային որևէ փաթեթ, բացի Մադրիդյան սկզբունքներից, ոչ մեկի պարագայում միջնորդները չեն օգտագործել «սկզբունքներ և տարրեր» արտահայտությունները։ Ընդամենը մի շաբաթ առաջ վարչապետը Կապանում հայտարարում է, որ բանակցային սեղանին չկա փաստաթուղթ, սակայն մենք տեսնում ենք, որ կա»։
Բեքարյանն ընդգծել է, որ այս իշխանությունը չունի պաշտոնական հայտարարություն այն մասին, որ չեն բանակցում Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող փաթեթի շուրջ, միևնույն ժամանակ չունեն հայտարարություն, որ այդ փաթեթը համարում են բանակցային հիմք․ «Այս հարցում այս իշխանությունները չունեն սեփական տեսլական, սեփական ռազմավարություն, սեփական մարտավարություն։ Սա է ամբողջ խնդիրը»։
Մանրամասները տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Մեզ համար «ադրբեջանական համայնք » հասկացությունն անընդունելի է
- ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության ձեռքբերման համար կարևորում է ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը
- Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել.Աշոտյան
- Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը.Նաղդալյան
- Ավարտվեց Մնացականյան-Մամեդյարովի հանդիպումը՝ հաջորդ օրը շարունակելու համար
- Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
- «Այդ փաստաթուղթն ընդունված և հաստատված չէ». քաղաքագետը՝ Արցախի հարցում Փաշինյանի մեջբերած կետերի մասին
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ