Չինաստանում Apple-ն իր բոլոր խանութները փակել է
Ամերիկյան Apple կորպորացիան որոշել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև փետրվարի 9-ը փակել Չինաստանում գտնվող իր բոլոր խանութները: news.ru-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ընկերության չինական պաշտոնական կայքը:
Ավելի վաղ Չինաստանում իր գրասենյակները փակելու մասին էր հայտարարել Google-ը: Ընկերությունը նաև ժամանակավոր սահմանափակել էր իր աշխատակիցների գործուղումները վտանգավոր շրջաններ:
Չինաստանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը՝ 11,7 հազարի: Թարմացված տվյալները ներկայացրել է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեն:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Չինաստանաբնակ հայը պատրաստվում է ընտանիքով վերադառնալ հայրենիք
- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք
- Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է
- Քննարկվել է Հայաստան՝ Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
- Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի
- Չինաստանից Հայաստան վերադարձած ընտանիքի հետ. Ո՞ւր գնալ, ինչպե՞ս ստուգվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին