Թուրքմենական հիվանդանոցները պատում են ուղտի փուշ կոչվող բույսով ՝ վիրուսներից պաշտպանվելու համար
Թուրքմենական Մերի քաղաքում դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները իրականացնում են ախտահանման աշխատանքներ, որոնք ներառում են տարածքը ուղտի փուշ կոչվող բույսով պատելը։ Այս մասին գրում է Fergana.ru-ն։
Չնայած դա հատուկ հայտարարված չէ, սակայն այս ձևով իշխանությունները փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միջազգային նշանակության համաճարակ է որակվել:
«Քաղաքի բոլոր կողմերում քլորով մաքրումներ են իրականացնում, ապա տարածքը ծածկում ուղտի փուշ կոչվող բույսով։ Դպրոցներում ուսուցիչները աշակերտներին նախազգուշացնում են անձնական հիգիենայի մասին: Եթե երեխան ջերմությամբ է գալիս դպրոց կամ մանկապարտեզ, ապա նրան անմիջապես տուն են ուղարկում»,- նշել են քաղաքի բնակիչները։
Ընտանեկան բժիշկները ամենօրյան շրջայց են իրականացնում իրենց թաղամասերում։ Մարզային սանիտարահամաճարակաբանական կենտրոնում ձևավորվել է հատուկ խումբ, որը ևս իրականացնում է շուրջօրյա հերթապահություն։
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք