Առողջություն 18:06 01/02/2020 Հայաստան

Եթե աշխարհը թոքաբորբի դեմ միջոցներ չձեռնարկի, մեկ տասնամյակում 9 միլիոն երեխա կարող է մահանալ

Բարսելոնայում եզրափակվել է մանկական թոքաբորբի առաջին համաշխարհային ֆորումը, որին ընդառաջ իրականացված նոր վերլուծությունը փաստում է, որ թոքաբորբի դեմ ավելի լավ պայքարը կարող է կանխել թոքաբորբից գրեթե 9 միլիոն մանկական մահ։ Այս մասին հայտնում են  Յունիսեֆի հայաստանյան գրասենյակից: 

Ջոնս Հոփքինսի համալսարանի մոդելի համաձայն, թոքաբորբի բուժմանն ուղղված, ինչպես նաև դրա կանխարգելման ծառայությունների մասշտաբի մեծացումը կարող են փրկել հինգ տարին չլրացած 3,2 միլիոն երեխայի կյանք։ Սա, իր հերթին, կարող է ստեղծել նաև «ալիքային ազդեցություն», ինչի արդյունքում կկանխվեն ևս 5,7 մլն մահվան դեպքեր մանկական այլ հիվանդություններից։

Թոքաբորբի հարուցիչներից են մանրէները, վարակները կամ սնկերը, ինչի հետևանքով դժվարանում է երեխաների շնչառությունը, քանի որ նրանց թոքերը լցվում են թարախով և հեղուկով։

Անցյալ տարի մանկական մահացությունների հիմնական պատճառը եղել է հենց միայն թոքաբորբը: Այն խլել է 800,000 երեխայի կյանք․ պատկերացնում եք՝ մեկ երեխա յուրաքանչյուր 39 վայրկյանը մեկ։ Թեև թոքաբորբը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով և հեշտությամբ բուժել մեկ դոլար արժեցող հակաբիոտիկներով, եթե այն ճիշտ ախտորոշվի, տասնյակ միլիոնավոր երեխաներ դեռ պատվաստված չեն, իսկ հիվանդության ախտանիշներ ունեցող յուրաքանչյուր երեքից մեկը չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։

Թոքաբորբից մանկական մահերի դեպքերը կենտրոնացած են աշխարհի ամենաաղքատ երկրներում, և դրանից տուժում են հենց ամենախոցելի երեխաները։ Ըստ կանխատեսումների, եթե ներկայիս միտումները շարունակվեն, 2020-2030 թվականների ընթացում հինգ տարին չլրացած 6,3 միլիոն երեխա կարող է թոքաբորբից մահանալ։ Գալիք տասնամյակում ամենաշատ մահերը կգրանցվեն հավանաբար Նիգերիայում՝ 1,4 միլիոն, այնուհետև՝ Հնդկաստանում՝ 880,000, ապա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 350,000 և Եթովպիայում 280,000։

Երեխաների՝ թոքաբորբից մահանալու հավանականությունը նվազեցնում են այն բժշկական միջամտություններն, որոնք ուղղված են երեխաների սնուցման բարելավմանը, հակաբիոտիկների ապահովմանը և պատվաստումների ծածկույթի մեծացմանը, ինչպես նաև՝ կրծքով կերակրման մակարդակի բարձրացմանը: Այս միջամտությունների շնորհիվ կարելի է նաև կանխարգելել միլիոնավոր մանկական մահեր այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են փորլուծությունը՝ 2,1 միլոն, սեպսիսը՝ 1,3 միլիոն և կարմրուկը՝ 280,000։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը նշել է․«Եթե մենք լուրջ ենք վերաբերվում երեխաների կյանքերը փրկելու գործին, մենք պետք է լուրջ վերաբերվենք թոքաբորբի դեմ պայքարին։ Ինչպես ցույց է տալիս ներկայիս կորոնավիրուսի բռնկումը, սա նշանակում է ժամանակին հայտնաբերում և կանխարգելում։ Սա նաև նշանակում է թոքաբորբից մահերի հիմնական պատճառների՝ թերսնուցման, պատվաստանյութերի և հակաբիոտիկների անհասանելիության և ամենաբարդ մարտահրավերի՝ օդի աղտոտվածության հարցի լուծում»։

Առողջության չափագրման և գնահատման ինստիտուտի (IHME-DBD) ուսումնասիրության համաձայն, հինգ տարին չլրացած երեխաների մահվան 17,5 տոկոսը կամ յուրաքանչյուր 5 երեխայից գրեթե մեկը մահանում է արտաքին օդի աղտոտվածության պատճառով։ Եվս 195,000 երեխա կամ երեխաների 29,4 տոկոսը մահանում է կենցաղային աղտոտվածության պատճառով, որն առաջանում է սննդի պատրաստման համար օգտագործվող վառելիքից։

Երեխաների հարցերով զբաղվող ինը առաջատար կազմակերպություն՝ ISGlobal-ը, Սեյվ դը Չիլդրենը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Every Breath Counts»-ը, «la Coixa» հիմնադրամը, Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ-ն,  Unitaid-ն ու Գավին, հունվարի 29-ից 31-ը Բարսելոնայում հյուրընկալեցին աշխարհի առաջնորդներին՝ առաջին Մանկական թոքաբորբի համաշխարհային ֆորումին։

Ֆորումի ընթացքում ռիսկային երկրների կառավարություններին կոչ արվեց  քաղաքական պարտավորություն ստանձնել և թոքաբորբից մահացությունների թիվը նվազեցնելու համար ազգային ռազմավարություն մշակել։ Ֆորումի ընթացում նաև ներկայացվեց Հնդկաստանի «Serum Institute»-ի կողմից մշակված պնևմոկոկալ պատվաստանյութի ավելի մատչելի տարբերակը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}