Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ:
«Դատախազի բողոքը մերժվեց, առաջին ատյանի դատական ակտը թողնվեց ուժի մեջ»,- լրագրողներին ասաց Ռ.Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:
Նա ազատության մեջ է, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել էր նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը:Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմիկ Աբրահամյան. Ծնողները շատ բան են պատմում
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
- Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է
- Ռազմիկ Աբրահամյանի կալանավորման գործով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
- Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան