Հայաստանցի նախկին փոխնախարարները՝ ԵՏՀ կոլեգիայի կազմում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երրորդ կազմն այսօրվանից աշխատանքի է անցնում։ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կազմը որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Հանձնաժողովի նոր նախագահն է Միխաիլ Մյասնիկովիչը։
Կոլեգայի երեք նոր անդամներից երկուսը Հայաստանից են։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Արտակ Քամալյանն ընդգրկվել է կոլեգիայի կազմում որպես արդյունաբերության ու ագրոարդյունաբերության նախարար։
Օրեր առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Գեղամ Վարդանյանն էլ ընդգրկվել է կազմում որպես ներքին շուկաներ, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար։
Երրորդ նոր անդամը Վերոնիկա Նիկիշինան է, նա առևտրի նախարարն է։ Կոլեգիայի կազմում տասն անդամ կա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Վարդանյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
- Արտակ Քամալյանը կազատվի Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում