Օպերային երգչուհին փորձել է ներխուժել Թրամփի նստավայր
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը բերման է ենթարկել մի կնոջ, որը ջիպով փորձել է ներխուժել նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայր: 360tv.ru-ի հաղորդմամբ, տեղի ոստիկանության տվյալներով, կասկածյալը՝ 30-ամյա Հաննա Ռեմհիլդն է, հավանաբար եղել է խմած: Ֆեյսբուքյան իր էջում նա իրեն ներկայացնում է որպես օպերային երգչուհի:
Դեպքի ժամանակ, երբ մեքենայով ներխուժել է նախագահի նստավայրի անցակետը, կինը շատ գոհ տեսք է ունեցել և նույնիսկ պարել է ջիպի տանիքին: Այնուհետև նա գնացել է գլխավոր մուտքի կողմը, ինչից հետո թիկնապահները ստիպված կրակել են:
Նստավայրից հետ վերադառնալու ճանապարհին իրավախախտը ճանապարհից վերցրել է երկրորդ աղջկան: Դրանից անմիջապես հետո նրանց բերման են ենթարկել:
Նրանք այժմ երկուսն էլ ձերբակալված են: Ոստիկանությունը միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան