Թուրքիան սկսել է Չինաստանում գտնվող իր քաղաքացիների տարհանումը
Չինաստանում բռնկված կորոնովիրուսի տարածման օջախ հանդիսացող Ուհան քաղաքից Թուրքիայի քաղաքացիները տարհանվել են Թուրքիայից ուղարկված հատուկ ինքնաթիռով։ Մինչ թռիչքը թուրքական Habertürk լրատվակայքը ուղիղ միացմամբ կապ է հաստատել Ուհանի օդանավակայանում գտնվող թրքուհի Նեսլիհան Չիմենի հետ, ով չինացի ամուսնու և երեխայի հետ սպասում էր Թուրքիա տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Չիմենը պատմել է, որ Չինատանի իշխանությունները երկար ժամանակ թույլ չէին տալիս չինական անձնագիր ունեցող քաղաքացիներին ու նրանց երեխաներին մեկնել երկրից։ Միայն նախօրեին նաև Թուրքիայի դեսպանատան ջանքերով հնարավոր է եղել նման թույլտվություն ստանալ Թուրքիայի այն քաղաքացիներին ընտանիքների համար, որոնք ամուսնացած են չինացիների հետ։ Ընդհանուր առմամբ Ուհանից տարհանվել է 25 թուրքական ընտանիք։
Նեսլիհան Չիմենն իր ընտանիքի հետ Չինաստան էր մեկնել ընդամենը 13 օր առաջ։ Նրա խոսքով՝ Ուհանում իրավիճակը հատկապես քաոսային էր դարձել հունվարի 21-22-ին, իսկ 23-ին քաղաքում կարանտին էր հայտարարվել, և այն ուրվական-քաղաքի էր վերածվել։ Թուրքիայի քաղաքացին ընդգծել է, որ համաճարակի պատճառով առաջացած դրությունն այս պահին շատ ավելի սարսափելի է, քան կարելի է պատկերացնել լրատվամիջոցներից ստացվող տեղեկությունների հիման վրա։
Ուհանից տարհանվող Թուրքիայի քաղաքացիներին նախապես զգուշացրել են, որ Թուրքիայում ևս նրանք առնվազն 14 օր մեկուսացված և բժշկական վերահսկողության տակ են լինելու։ Նրանք առանց վարանելու համաձայնել են՝ ցանականալով պահ առաջ հեռանալ «ուրվական քաղաքից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան