Կամերային նվագախումբը կներկայացնի Բեթհովենի ստեղծագործությունները
Կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բեթհովենյան ինքնատիպ ծրագիր: Փետրվարի 1-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին նվագախումբը ելույթ կունենա երկու հանրահայտ արտիստների հետ: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:
Հանրաճանաչ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ՝ նվագախմբի հետ հանդես կգա ճանաչում վայելող դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա): Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ն է և Սիմֆոնիա թիվ 4-ը:
Ժոզեֆ Մորիս Վեդերը շվեյցարացի դաշնակահար է, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, որոնցից են Նյու Յորքի Կարնեգի հոլը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը, Վիեննայի Մյուզիքֆերայնը, Լոնդոնի Վիգմոր հոլը, Ցյուրիխի Տոնհալեն և այլն: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և այլ երկրներում: Համագործակցել է ամենատարբեր նվագախմբերի հետ, իսկ որպես երաժիշտ ելույթ ունեցել Գոտյե Կապյուսոնի, Մարկ Բուշկովի, Նելսոն Գորների և այլոց հետ: Բացի ակտիվ համերգային գործունեությունից՝ զբաղվու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա