Կովկասյան ընձառյուծ՝ «Արևիկ»-ում
Մշտադիտարկման արդյունքում՝ «Արևիկ» ազգային պարկում կովկասյան ընձառյուծ է լուսանկարվել: Ֆոտոթակարդների ֆիքսած կադրերը հրապարակվել են Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ 2019-ը Հայաստանում հռչակված էր կովկասյան ընձառյուծի տարի։ 2018-ին նախարար Գրիգորյանի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ։
2018 թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ:
2019-ի փետրվարին Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Հայաստանում դա առաջին դեպքն էր, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից
Կովկասյան կամ Պարսկական ընձառյուծը (Pantera pardus tulliana) բնակվում է հանրապետության երեք հարավային մարզերում` Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք:
Հարակից հրապարակումներ`
- Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
- Խիստ պատիժներ՝ կովկասյան ընձառյուծի որսի համար
- Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել
- 2019 թվականը հռչակվում է կովկասյան ընձառյուծի տարի
- Առաջարկվում է Հայաստանում 2019-ը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի
- Հայաստանում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի ձագին. WWF-Հայաստան