Քանանյան. Հացադուլ հայտարարած Մհեր Պողոսյանին բժիշկ չի այցելել
Արցախի Քարվաճառ շրջանում հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանն ուշադրություն է հրավիրում իր պայքարին միացած Մհեր Պողոսյանի վրա։ Նա նշում է, որ Պողոսյանն անտեսված է, լռության մատնված, նրան անգամ բժիշկ չի այցելել։
«Մհերը Ստեփանակերտում միացել է հացադուլին՝ ի պաշտպանութիւն իմ պահանջների՝ յանուն Արցախի բնութեան՝ Քարվաճառի և Քաշաթաղի համապարփակ զարգացման հեռանկարի փրկութեան»,-մասնավորապես նշել է նա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այսօր Արցախյան պատերազմի կին ազատամարտիկները այցելել են հացադուլ հայտարարած Մհեր Պողոսյանին։
Հացադուլ հայտարարած քաղաքացիները պահանջում են
1. դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, անկախ դրանց թերավարտության աստիճանից, ու շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից,
2. Հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ ինֆորմացիան,
3. Ստեղծել հատուկ քննող հանձնաժողով Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար արտոնագրման, ֆինանսավորման և շահագործման օրինականությունը, ինչպես նաև համապատասխանությունը ազգային անվտանգությանը, ազատագրված տարածքների բնակեցման հրամայականին և կայուն զարգացման ռազմավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուրախ եմ, որ նրանք դադարեցնում են դասադուլը. Բեգլարյան
- Արտակ Բեգլարյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ
- Արցախում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու
- Հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանը սպասում է Արցախի ղեկավարության կողմից իր ուղերձի ընդունմանը
- Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի
- Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա