Բադասյան. ՀՀ-ում կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ ներդնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
«Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները։ Սա կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության: Այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաև գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա ներկայացմամբ, երկրորդ բաղադրիչը կադրերի ընտրության նոր ընթացակարգն է մրցութային կարգով, ինչը նշանակում է, որ մրցութային հանձնաժողովներ են ձևավորվում թե փորձառու քննիչների տեղափոխման, թե նոր կադրերի ընտրության փուլում, թե Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի ընտրության համար: Նա ասաց, որ, ըստ նախագածի, ղեկավարի ընտրության մրցութային հանձնաժողովը բաղկացած է լինելու ԱԺ, կառավարության, Բարձագույն դատական խորհրդի, ՄԻՊ և քաղհասարակության մեկական առաջադրած թեկնածուներից, մի քանի փուլով է անցկացվելու՝ փաստաթղթային ստուգում, հարցազրույց, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում, այնուհետև ընտրված մասնակիցների ցանկը ներկայացվելու է վարչապետին, որպեսզի այդ կազմից նշանակի հակակոռուպցիոն մարմնի ղեկավար:
Ռ.Բադասյանի խոսքով, Հայաստանում առաջին անգամ կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ ներդնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Սա նշանակում է ոչ թե քրեական գործ հարուցելու համար, այլ հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների բարեվարքությունը մշտապես ստուգելու առումով կարող է ներդրվել գործիք, երբ կոռուպցիոն բնույթի առաջարկ է արվում և այդ առաջարկի արդյունքում, եթե կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս, կարող է քննարկվել տվյալ աշխատակցին կարգապահական պատասխանատվության, հակակոռուպցիոն կոմիտեից ազատելու ընթացակարգը»։
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում
- Հակակոռուպցիոն հիմնադրամը հայտարարել է Ալեքսեյ Նավալնիի կալանավորման մասին
- Ընտրվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը
- Ունենալու ենք հակակոռուպցիոն հերթական անդեմ մարմինը. Արման Բաբաջանյան
- Հակակոռուպցիոն ռազմավարությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ավելի կուժեղանան. Նիկոլ Փաշինյան
- Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը
- Արդարադատության նախարարը կարևորել է մշակվող երեք օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը
- Մեկնարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան