Գրող Սթիվեն Քինգը հեռանում է Ֆեյսբուքից
Ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը քննադատել է Ֆեյսբուք սոցիալական ցանցը և հայտարարել, որ հեռացնում է իր հաշիվը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման որոշման պատճառը նա նշել է քաղաքական գովազդներում սուտն ու անձնական տվյալների պաշտպանության բացակայությունը:
«Ես հեռանում եմ Ֆեյսբուքից: Ինձ դուր չի գալիս նման կեղծ տեղեկատվությունը, որը հնչում է քաղաքական գովազդներում, և ես վստահ չեմ, որ այն ի վիճակի է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները»,- գրել է Քինգը Թվիթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆեյսբուքը ցանցի 87 միլիոն օգտատիրոջ տվյալներ փոխանցել է Cambridge Analytica ընկերությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա