Բադասյան. Բոլոր մեթոդներով փորձում են զերծ պահել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու քայլից
«Ակնհայտ է, որ լարվածություն կա վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողների զեկույցին, որտեղ նաև նշվում է, որ լարվածություն կա վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջև:
«Իմ կարծիքով՝ լարվածությունն առաջանում է նրանից, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձևակերպումներ են հաճախ կատարվում ՍԴ-ի կողմից՝ խրամատի զինվոր, էդ ի՞նչ խրամատ ա, էդ խրամատի զինվորը ումի՞ց ու ի՞նչ արժեք ա պաշտպանում, ումից ա պաշտպանում, ոնց ա պաշտպանում, այսինքն նման արտահայտությունները և նման որակումները, որոնք քաղաքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ այս լարվածության ստեղծման …: Եվ երկրորդ կոմպոնենտը, որը խիստ լարվածություն է ստեղծում, դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմեն վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր մեթոդներով ու միջոցներով իրենց փորձում են զերծ պահել այդ քայլից: Դա ակնհայտ է, կարող եք նայել սոցցանցերում ինչ գրառումներ են կատարում, որ լրատվականներն են նման տեղեկություններ տարածում»:
Հարցին՝ իշխանության կողմից չկա՞ ճնշում ՍԴ դատավորների նկատմամբ, նախարարը բացասական արձագանքեց. «Ոչ, չկա, եթե կա ցույց տվեք այդ ճնշումը տեսնեմ»:
Ռ.Բադասյանը նշեց 3 կարևոր դիտարկում, որը Հայաստանի հարցով համազեկուցողները առանձնացրել են և ինքն էլ կարևորում է. «Առաջինը, հիշում եք, որ մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, որ 15 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը ամեն ինչ շատ հստակ կարգավորել է, դրա համար հիմիկվա փորձերը տեղին չեն և համամզեկուցողների արձագանքը ավելի քան համոզիչ ու հստակ է, որ այն նպատակը, որը մենք հետապնդում ենք, այսինքն 15 թվականի փոփոխություններով նախանշված Սահմանադրական դատարանի մոդել ունենալը, ամբողջությամբ լեգիտիմ է:
Երկրորդ հանգամանքը, որ ես կառանձնացնեի, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում, այսինքն շեշտվում է բարեփոխումների կարևորությունը հայաստանյան օրակարգում և ընդհանուր տպավորությունը արձագանքից այն է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ամբողջությամբ հասկանալի են և շեշտվում է, որ կառավարությունն ու խորհրդարանը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար և ևս մեկ անգամ կարևորեմ, որ ՍԴ ճգնաժամը մեր բարեփոխումների ընթացքին չպիտի խոչընդոտ հանդիսանա և, կարծում եմ, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի»:
Նախարարն ասաց, որ իրենք ի գիտություն են ընդունել համազեկուցողների հայտարարությունը և ցանկանում են անել այնպիսի քայլեր, որոնք չեն բերի նշված իրավիճակի:
Խոսելով հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն օրեր առաջ արած կոչին՝ ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու միջոցի, Բադասյանն ասաց. «Ծանոթ չեմ պարոն Աճեմօղլուի հայտարարությանը, բայց, եթե չեմ սխալվում, նա միշտ իր աշխատություններում կարևորում է ինստիտուտների կառուցումը և ինստիտուտների միջոցով երկարատև բարեփոխումների իրականացումը: Մենք այսօր մասնակցում եք մի միջոցառման, որը միտված է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ընդ որում, այդ մարմնի համար այնպիսի կադրային բազա ստեղծելու, որոնց բարեվարքությունը ստուգվում է: Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները և ինստիտուտների կայացման իր տեսլականն ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է:
Տեսնում եք բոլոր միջազգային կառույցների վերջին արձագանքները, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և այլն: Այնպես որ, մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Բադասյան. ՀՀ-ում կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ ներդնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
- Արփինե Հովհաննիսյան. Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները
- Սթափության կոչ ԵԽԽՎ-ից
- Վաղ թոշակի չգնացող սահմանադրականի դատավորներին Բադասյանը «կօգնի» Սահմանադրական նոր բարեփոխումներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին