Ահաբեկչական հարձակում Լոնդոնում
Ահաբեկիչը, որը դանակով հարձակվել էր անցորդների վրա Լոնդոնում, բանտից ազատ էր արձակվել մոտ մեկ շաբաթ առաջ: Նա արմատական իսլամիստների կողմնակից էր և պատիժ էր կրում ծայրահեղական նյութեր պահելու և տարածելու համար: Այս հարձակման արդյունքում 3 մարդ վիրավորվել է Ստրեթեմ արվարձանում: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից: Նրա մարմնի վրա հայտնաբերվել է կեղծ պայթուցիկ սարք: Այս մասին գրում է euronews-ը։
Նշվում է, որ բանտից ազատ արձակվելուց նա գտնվել է իրավապահ մարմինների հսկողության տակ։ Հարձակվողը դատապարտված է եղել 3,4 տարվա բանտարկության, բայց կրել է պատժի կեսն ու դուրս եկել։
Եվ այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ մոտ ժամանակներս կառավարությունը կհայտարարի միջոցներ, որոնք հիմնորեն կփոխեն ահաբեկչության համար բանտարկյալների նկատմամբ մոտեցումը, ներառյալ՝ վաղաժամկետ ազատման հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան