Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները
Ս.թ փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հրապարակախոս, արձակագիր Բակուր Կարապետյանի և ՀՀ ԳԱԱ հնագիտական ինստիտուտի հետազոտական խմբի կողմից՝ Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերաբերյալ «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» թեմայով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ և լրագրողներ:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կ. Ավետիսյանը, ով ԱՀ նախագահ Բ. Սահակյանի անունից Բ. Կարապետյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը