ԵՄ գերագույն հանձնակատար. Թրամփի խաղաղության ծրագիրը դժվար թե հաջողվի
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նոր գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի խաղաղության պլանը դժվար թե հաջողվի։ Բորելը ելույթ էր ունենում Հորդանանում՝ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է euronews-ը։
«Մենք շատ լավ տեղյակ ենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պատմության մեջ ամենաերկար, ամենացավալի և բարդ հակամարտություններից մեկն է։ Վերջին 50 տարվա փորձը ցույց է տվել, որ առանց բոլոր կողմերի համաձայնության, ոչ մի խաղաղության պլան հաջողության հասնելու հնարավորություն չունի», - ասել է Բորելը լրագրողներին:
ԱՄՆ նախագահի իսրայելա-պաղեստինյան խաղաղության ծրագիրը կամ «դարի գործարքը» լայնորեն մերժվել է արաբական առաջնորդների կողմից։
Բորելը այց է կատարելու նաև Իրան։
Նշենք, որ ըստ Թրամփի խաղաղության պլանը կազմված է 180 էջից, որով առաջարկվում է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ, որով արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա: Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ Պաղեստինին առաջարկվում է մայրաքաղաք ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ «ԱՄՆ-ը հպարտորեն կբացի իր դեսպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Մերկելը քննարկել են ամերիկյան «դարի գործարքը»
- Նեթանյահուն և Պուտինը քննարկում են ամերիկյան «դարի գործարքը» և Սիրիայի հարցը
- Կրեմլը վերլուծում է Թրամփի «դարի առաջարկը»
- Երուսաղեմը չի վաճառվում. Աբբասն արձագանքում է Թրամփի «դարի գործարքին»
- Իրանի ու Թուրքիայի արձագանքը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի «դարի գործարքին»
- Թրամփը ներկայացրեց մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը
- Պաղեստինը «դարի հարցը» կքննարկի Արաբական պետությունների լիգայում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան