Էրմիտաժն արտասահմանցիների համար բարձրացնում է տոմսի արժեքը
Սանկտ-Պետերբուրգում պետական Էրմիտաժը փետրվարի 4-ից 100 ռուբլով կբարձրացնի մեկ տոմսի արժեքը՝ դարձնելով 800 ռուբլի: Այս մասին հայտնում է թանգարանի կայքը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, թանգարանի ներկայացուցիչը նշում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար գոյություն ունեցող արտոնությունը մնում է ուժի մեջ. նրանք նախկինի պես կարող են այցելել Էրմիտաժ 400 ռուբլով: Անվճար մուտքի իրավունք ունեցող մարդկանց համար այցելության պայմանները նույնպես չեն փոխվում: Տոմսերի գների բարձրացումը կազդի հիմնականում արտասահմանցի այցելուների վրա:
Չի հաղորդվում, թե որն է տոմսի արժեքի բարձրացման պատճառը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա