Թուրքիան Իդլիբում 40 թիրախների է հարվածել՝ ի պատասխան թուրքական զինուժի հրետակոծության
Թուրքական օդուժի F-16 կործանիչները, ինչպես նաև հրետանային անձնակազմերը Իդլիբում հարվածել են 40 թիրախների, ի պատասխան թուրքական զորքերի հրետակոծության, որի հետևանքով զոհվել է չորս զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, 40 թիրախներին ուղղված հարվածների հետևանքով չեզոքացվել են 30-35 սիրիացիներ։
Էրդողանը, սակայն, չի հաստատել, որ «չեզոքացրած սիրիացիները» սիրիական բանակի ներկայացուցիչներ են:
Էրդողանը նաև ասել է, որ Իդլիբում թուրքական զորքերի գնդակոծումից հետո թուրքական և ռուսական զինված ուժերը շփման մեջ են: Նա նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է չխոչընդոտել Անկարայի գործողությունները Իդլիբում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան