Պաշտպան. Տպավորություն է՝ որոշ մարդիկ ցանկանում են, որ այս կարգավիճակով էլ շարունակի Մանվել Գրիգորյանը
«Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով և եթե սրան ականջալուր չլինի բարձր իշխանությունը, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է վերջինիս վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ երկու տարում անձը դարձել է անդամալույծ, Հայաստանում բժշկությունն, ըստ էության անզոր է, որպեսզի կարողանա ոչ թե լավացնի, այլ գոնե կանխի հիվանդությունների վատթարացումը, իսկ հիվանդությունների վատթարացումը հայտնի փաստ է, որևէ մեկը չի վիճարկում:
«Նման հիվանդությունների տեր անձնավորությունը չի կարող Հայաստանում այլևս բուժում ստանալ, մեկ օր, մեկ ժամ շուտ անձին անհրաժեշտ է, որպեսզի գնա ու բուժվի այն հիվանդանոցում, որտեղ 20 տարի առաջ վերջինիս բուժում են իրականացրել»,- ասաց պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ Մ.Գրիգորյանը բուժում է ստացել Ֆրանիայում:
Լ.Բաղդասարյանի հաղորդմամբ, Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նա դարձել է անդամալույծ, այստեղի բժիշկները փաստում են ոտքերի 90 տոկոս անզգայացում, 24 ժամ օգտվում է արհեստական թթվածնից. «Մարդը դարձել է անդամալույծ՝ բուժումը ստանալով տեղի լավագույն բժշկական կենտրոններում: Կարելի է հետևություն անել, որ հիվանդություններն այն աստիճանի են ծանրացել և վատթարացել, որ նման պայմաններում Հայաստանում հնարավոր չէ գոնե կանխել»:
«Անկախ նրանից, թե ով է անձը, մարդը պետք է կարողանա հնարավորինս արժանապատիվ ներկայանալ արդարադատությանը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ երևի ցանկանում են այս կարգավիճակով էլ շարունակի Գրիգորյանը, որը, մեկ անգամ էլ փաստում եմ, դասական խոշտանգման օրինակ է: Անձին դանդաղ սպանել՝ անթույլատրելի է: Եթե դատարանը գտնի, որ մեղավոր է, իր գնահատականը տա, թող գնա երկարաժամկետ դատապարտվի, բայց այս ձևով ճիշտ չէ»,- ասաց պաշտպանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը 2019 թ. հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Մ.Գրիգորյանի պաշտպանները բազմաթիվ անգամներն նրա կալանքը փոխելու միջնորդություններ էին ներկայացրել՝ պայմանավորված առողջական վիճակում, սակայն մշտապես դտարանը մերժում էր դրանք՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին
- Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցով ՄԻՊ միջնորդությունները մի քանի անգամ մերժվել էին
- «Փաստ». Մանվել Գրիգորյանի դեմ ճնշումների շարքը հասել է նրա թոռներին
- Պաշտպան. «Մարտի 1-ի» գործով Մանվել Գրիգորյանին չի առաջարկվել, որպեսզի ցուցմունք տա
- Պաշտպան. Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Մանվել Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու
- Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի
- Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է.ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հիմա աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին