Մակունց. Նպատակը մեկն է՝ շուտափույթ լուծել ՍԴ շուրջ ստեղծված այս ճգանաժամը
«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահամանդարական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են օրենքի, Սահմանդրության տառին հետևելով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր իրենց առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին. «Հայաստանի քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»:
Լ.Մակունցի խոսքով, այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում, նախագծի հեղինակը կներկայացնի այն շեշտադրումները, որոնք դրել է նախագծի առանցքում, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ լիագումար նիստի ընթացքում հանդես կգա մեկնաբանություններով: Նա նշեց, որ բովանդակային առումով այս պահին մեկնաբնություններից զերծ կման, քննարկումները կիրակացնեն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:
«Իսկ նպատակը միտված է մի բանի՝ շուտափույթ լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս ճգանաժամը»,- ընդգծեց պատգամավորը:
Մակունցը նշեց, որ չի կարող ասել, թե երբ կլինի նիստը, առաջարկը ներկայացրել են և կսպասեն:
«Արտահերթ նիստի ամբողջ իմաստն այն է, որպեսզի այն խնդիրները, որոնք արձանագրեցի, դրանք հանգուցալուծում ստանան»,- ասաց «Իմ քայլ» խմբակցության ղեկավարը:
Այնուհետև նա լրացրեց ամենասկզբում արած իր հայտարարությանը. «Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, ի հակառակ Սահմանադարական դատարանի անդամների: Նկատի ունեմ այն, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ, խոսում է խրամատներից, ինչն արդեն իսկ քաղաքական տեքստ է, որի հակառակ կողմում, այսինքն ենթադրում է որպես թշնամիներ ներկայացվում են, օրինակ, մենք: Սա ինչ է, եթե ոչ քաղաքական տեքստ:
Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ։ Սա նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար: Սա վկայությունն է նրա, որ ի հակառակ իշխանության ջանքերի՝ չթողնել, որ ՍԴ շուրջ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հակառակը՝ հենց դատարանի կողմից»:
Հարցին՝ որտեղի՞ց են եզրակացնում, որ ժողովրիդ կողմից, օրինակ նման պահանջ կա, Մակունցն ասաց, որ միջազգային կառույցների հարցումներն են վկայում, վերջին հարցման համաձայն ՀՀ բնակչության 90,5 տոկոսը երկու ուղղությամբ իրենցից ակնկալում է շատ կտրուկ և հետևողական փոփոխություններ՝ կոռուպցայի դեմ պայքար և դատական համակարգում բարեփոխումներ:
Հարցին՝ ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը ձգտում ուզուրպացնել դատական իշխանությունը, Լիլիթ Մակունցը նշեց, որ այս պահին չի պատասխանի, ԱԺ լիագումար նիստերի, արտահերթ նիստի ընթացքում կունենան հնարավորություն լսելու տարբեր մեկնաբանություն, վստահ է նաև այդ հարցի մեկնաբանությունը կհնչի:
Հարակից հրապարակումներ`
- Պողոսյան. Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը
- Բադասյան. Բոլոր մեթոդներով փորձում են զերծ պահել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու քայլից
- Արսեն Բաբայան. Իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ
- «Իմ քայլի» պատգամավոր. ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ
- Հրայր Թովմասյանի փաստաբանները հրատապ հայտարարություն են տարածել
- Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
- Հրայր Թովմասյան. Աստված ձեզ պահապան, տղե՛րք
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան