Իրավունք 11:31 03/02/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Քննությունը գնացել է մեղադրական ապացույցներ հավաքելով

«Դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը վստահելու որևէ հիմք չունենք»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Այնուհետև  նշեց, թե որտեղից է գալիս այդ անվստահությունը. «Դա սկսվել է նրանից, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել եմ ՀՔԾ քննիչին՝ խնդրելով տրամադրել գործի նյութերը՝ նախ նույն գործի նյութերն են, անհրաժեշտ է տեսնել, արդյո՞ք պաշտպանության համար այնտեղ կարևորություն ունեցող նյութեր կան, թե ոչ, երկրորդ՝ վարույթ իրականացնող մարմինը նախկինում արդեն իսկ դրսևորել է վարքագիծ քրեական գործի նյութերը մեզանից թաքցնելու համար»:

Նրա խոսքով, իրենք  չեն ուզում որևէ այլ քրեական գործի նյութեր, ուզում են այն քրեական գործի նյութերը, որի շրջանակներում  քննություն է իրականացվում:

«Երբ որ քննիչը նման պատասխան է տալիս, որ առանձնացրել են  մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, սա ամենևին պատահականություն չէ, և քննությունն ամբողջությամբ, մենք վստահություն ունենք, որ գնացել է հենց այդ ուղղությամբ՝ հավաքել մեղադրական ապացույցներ և փորձել հնարավորինս  խուսափել  արդարացնող ապացույցներից: Երբ դատախազությանը բողոք ենք ներկայացնում, որ ձեր հսկողության ներքո աշխատող քննություն իրականացնող քննիչը նման պատասխան է  տալիս և գործով առանձնացրել է միայն մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, մենք չենք  տեսնում արդյոք կան  այլ ապացույցներ, որոնք պաշտպանական կողմը կարող է  օգտագործել, ստանում ենք համառող բովանդակության պատասխան, այստեղ մի քիչ արդեն փոփոխված՝ քննիչը ներկայացրել է մեղադրյալին վերաբերող բոլոր ապացույցները»,- ասաց Հ.Խուդոյանը:

Նա նշեց, որ այս բողոքի քննությունը չի վերաբերում նրան, թե պարոն Քոչարյանը որևէ բանում մեղավոր է, թե ոչ, բողոքի քննությունը չի ենթադրում պետք է անձն ազատ արձակվի, թե ոչ,  գործի վարույթը պետք է ավարտվի, թե ոչ. «Այն դատական ակտը, որը ենթադրում է դուք  պետք է կայացնեք  այս գործի քննության արդյունքում, որևէ կերպ մեկ անձի օգտին կամ վնաս  չի լինում: Այս դատական ակտը, որ ակնկալում ենք ձեզանից, կրկին ասում եմ՝  իրականում չեմ ակնկալում ձեզանից, նրա մասին է, թե արդյոք ի վերջո «Մարտի 1-ի» քրեական գործը ստանալու է ամբողջական, լրիվ և  բազմակողմանի  քննություն, արդյոք մեր հանրությունը բավարարված է իրեն զգալու այս գործի քննությունից: Այս գործից դրվագներ են առանձնացվելու ծաղկաքաղի տեսքով, հրամցվեն մեր հանրությանը, որ սա  է «Մարտի 1-ի» գործի ամբողջական բացահայտումը: Այս գործի քննությունը հենց այդ նպատակն ունի: Իրականում պաշտպանության կողմը չպետք է շահագրգռված լինի այս գործի ամբողջական քննությունից, որովհետև պաշտպանական կողմին միշտ ձեռք է տալիս, որ գործը լինի թերի, ունենա վրիպակներ, սխալ իրավական գնահատականներ, իրար հակասող ցուցմունքներ, լինեն տվյալներ, որոնք ամեն անգամ օգտագործվելու են թե ներպետական, թե միջազգային ատյաններում: Բայց խոսքը նրա մասին է, որ ստեղծվել է իրավիճակ, որ մենք ենք ուզում գործի ամբողջական քննություն իրականացվի»:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում էր տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում ասաց, որ առաջին ատյանի դատարանը դուրս է եկել միջդատական վարույթի դատական վերահսկողության իր լիազորությունների սահմաններից, քննարկման առարկա է դարձրել այդ գործառույթի շրջանակներում լուծման ոչ ենթակա  հարց: 

«Առաջին ատյանի դատարանի որոշումը  օրինական պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է  տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման: Դատարանին խնդրում ենք  վերաքննիչ բողոքի արդյունքներում Երևան քաղաքի իրավասության դատարանի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով պաշտպան Խուդոյանի միջնորդությունը»,- ասաց դատախազը:

Դատավորը Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատական ստուգումն ավարտվեց, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի  փետրվարի 6-ին ժամը 10:30-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}