ՍԴ փոխնախագահն այցելել է Ստրասբուրգ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը ս.թ. հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցեց նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրությունից:
Միջոցառումներին մասնակցում էին ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՄԻԵԴ-ի նախագահ պարոն Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան