Վրաստանի 5 քաղաքացիներ Ուհանից տարհանվել են Ֆրանսիա և Թուրքիա
Մի շարք երկրներ շարունակում են ակտիվորեն տարհանել իրենց քաղաքացիներին՝ կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող չինական Ուհան քաղաքից։ Վրաստանը այդ նպատակով դիմել է այլ երկրների օգնությանը։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին հայտնել է, որ համաճարակի մասին առաջին լուրերը ստանալու պահից Վրաստանի ԱԳՆ-ն ակտիվ ջանքեր է գործադրում՝ Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին օգնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Վաստանը դիմել է բոլոր այն երկրներին, ովքեր պատրաստվում են Ուհանից տարհանել իրենց քաղաքացիներին։ Արդյունքում Ֆրանսիան և Թուրքիան համաձայնվել են օգնության ձեռք մեկնել Վրաստանին։
Հայտնի է, որ Ուհանում Վրաստանի 7 քաղաքացիներ են եղել։ Նրանցից երկուսը հրաժարվել են հեռանալ քաղաքից։ Փետրվարի 1-ին տարհանվելու ցանկություն հայտնած 3 քաղաքացիներ տեղափոխվել են Թուրքիա։ Նրանք երկու շաբաթ կգտնվեն բժշկական վերահսկողության ներքո։ Անկարայում Վրաստանի դեսպանությունը ևս կհետևի իր քաղաքացիների վիճակին։ Եվս երկու քաղաքացիներ փետրվարի երկուսին տարհանվել են Ֆրանսիա։ Տարհանվածները կկարողանան Վրաստան վերադառնալ երկշաբաթյա կարանտինի շրջանի ավարտից հետո։
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին Twitter-ում կատարած հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և Թուրքիային։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները