Քոչարյանի փաստաբան. Քննիչի և դատախազի գործողությունները մեր կասկածները խորացնում են
Եթե մարտի մեկի գործով նյութերը տրամադրվեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, ապա նրանք դրանց ծանոթանալու են դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստերին զուգահեռ։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը վստահեցրեց, որ դա հիմք չէ՝ նիստերը հետաձգելու համար։ Ընթացքում եթե հարկ լինի, իրենք կմիջնորդեն, որ դատարանը այս կամ այն նյութը կցի գործին։
Խուդոյանի խոսքով, քննիչի ու դատախազի գործողություններն ու արտահայտությունները մշտապես խորացնում են իրենց ունեցած կասկածները։
«Եթե մենք տեսնում ենք, որևէ պատճառ չկա գործի նյութերը չտրամադրելու համար, ու մեզ դրանք չեն տրամադրվում, տպավորություն է ստեղծվում, որ բաներ կան՝ նրանք չեն ուզում, որ հրապարակվի»,-ասաց փաստաբանը։
Խուդոյանը վստահ է, որ դատավոր Դանիելյանը բավարարելու է դատախազության բողոքը։
Ի դեպ, Խուդոյանը Քոչարյանի պաշտպանների անունից հայտարարեց, որ իրենք վաղը նշանակված դատական նիստին մասնակցելու են։ Հիշեցնենք, որ վերջին նիստը հետաձգվեց նրանց բացակայության պատճառով։ Նիստը նշանակված է փետրվարի 4-ին, ժամը 13։00-ին։
«Դատարանը որոշակի փորձել է շտել իր գործողությունները։ Վաղվա նիստում դիրքորոշում կհայտնենք, թե ինչ է արել դատարանը և ինչ էր պարտավոր անել»,-ասաց Խուդոյանը՝ ավելացնելով, որ դատարանը պարտավոր էր կանխել ցանկացած տհաճ արտահայտություն, իսկ եթե հնչել է նման հայտարարություն, ապա պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։
Փաստաբանն ասաց, որ իրենց խնդիրը դատարանի հետ է, որը չի ապահովում պատշաճ դատավարական ընթացակարգ։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ի նիստին Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի փաստաբանները չէին ներկայացել։
«Պաշտպանները գտնում են, որ հունվարի 9-ի դատական նիստում պաշտպանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանական կողմի կարծիքով դտարանը պատշաճ չի արձագանքել միջադեպին, այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Այս պատճառաբանությամբ փաստաբանները հայտնել են, որ չեն ներկայանա դատական նիստին»,-նշել էին նրանք դատարանին հասցեագրված դիմումում։
Ավելի վաղ նույն պատճառաբանությամբ նիստին չէր ներկայացել նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հունվարի 9-ի նիստում տուժողներից մեկի ներկայացուցիչը հայտարարել էր. «Ուրեմն թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ Պետրոսյան. Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել իր սահմաններից
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Քննությունը գնացել է մեղադրական ապացույցներ հավաքելով
- Դատավոր Արմեն Դանիելյանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
- Դատախազ. Քրգործի նյութերը պաշտպանական կողմին տրամադրելը կարող է վնասել այլ անձանց իրավունքները
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին
- Խաչատուրովի փաստաբան. Այսուհետ ես դատական նիստերի ընթացքում որդեգրելու եմ համանման վարքագիծ
- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին
- Խաչատուրովի փաստաբանի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան