Այսօր ծանրահարթակում են Կարապետյանը և Մկրտչյանը
ՀԱՕԿ-ը տեղեկացնում է,որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝ + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ / և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / գտնվում են Իրանում: Ռաշտ քաղաքում անցկացվում է օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:
Այսօր ` փետրվարի 3 –ին, ծանրահարթակ կելնեն Ա.Կարապետյանը և Հ.Մկրտչյանը: 81 կգ քաշայինների պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 17.30 –ին, իսկ 96 կգ քաշայիններինը` 20. 00 –ին:
Վաղը հանդես կգան գերծանրքաշայիններ Ս.Մարտիրոսյանը և Ռ. Ալեքսանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա