Կորոնավիրուսի մասին հաղորդումների թիվը ամեն օր աճում է 30%-ով
Ռուսալեզու էլեկտրոնային ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերից օգտվողների հաղորդագրությունների քանակը՝ կորոնավիրուսի վերաբերյալ, հունվարի 21-ից ամեն օր աճում է 30% -ով:
Այս պահի դրությամբ արդեն տպագրվել է ավելի քան 1 միլիոն գրառում, ասված է «Kribrum» վերլուծական ընկերության ուսումնասիրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
2019-nCoV կորոնավիրուսի մասին հաղորդումները ակտիվորեն տարածվեցին հատկապես սկսած 2020 թվականի հունվարի 10-ից, երբ ՉԺՀ իշխանությունները պաշտոնապես հրապարակեցին հիվանդության մասսայականության և վիրուսից առաջին մահվան դեպքի մասին: Հունվարի 1-ից լրատվամիջոցներում և սոցիալական մեդիաներում տպագրվել է ավելի քան 1 միլիոն հաղորդագրություն կորոնավիրուսի մասին:
Հունվարի 21-ից սկսած ամեն օր կորոնավիրուսի մասին տպագրվում է 30%-ով ավելի տեղեկատվություն։
Վերլուծաբանների կարծիքով, նման դինամիկան պայմանավորված է կորոնավիրուսի մասին պաշտոնական տեղեկատվության ոչ բավարար քանակով։ Վիրուսի տարածման վերաբերյալ հաղորդագրությունների ամենաբարձր ցուցանիշտ գրանցվել է հունվարի 31-ին. տպագրվել է ավելի քան 140 հազար հաղորդագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսների զոհերի թիվը հասել է 361-ի
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում