Որ մթերքներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Անբավարար սնունդը և անառողջ սննդակարգը, բացի ավելորդ քաշից, հանգեցնում է նաև մարմնի պաշտպանիչ գործողության վատթարացման։ Նման կարծիք է հայտնել գերմանացի դիետոլոգ Եվա Մարիա ֆոն Բրուխը, գրում է gazeta.ru-ն։
Ըստ նրա, օրվա ընթացքում օգտագործվող սնունդը պետք է լինի հնարավորինս հավասարակշռված:
Բժիշկը նշել է, որ վիրուսներից պաշտպանվելու համար սննդակարգում պետք է ներառել 6 տեսակ մթերք՝ կաղամբ, կարտոֆիլ, սպանախ, գազար, ինչպես նաև ձուկ, ընկույզ և ընդեղեն, որոնք հարուստ են E վիտամինով, ցինկով և պղնձով։