Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության կոչ է անում Հայաստանին
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։
«2019թ․-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ կապված բաց կոնֆլիկտով: Ես կիսում եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների մտահոգություններն այս առումով»,-ասում է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:
Բուքիքիոն հիշեցնում է 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արված առաջարկությունները, որ ՍԴ-ում վաղաժամ կենսաթոշակային ցանկացած սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում գործադրվող դատավորների վրա և պետք է այնպես լինի, որ այն չազդի սպասվող գործերի արդյունքի վրա:
«Վերջին հանրային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում այդ չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի թուլացմանը: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և թուլացնել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի ապահովվի Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-ասվում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին