Ջոկովիչն առաջինն է՝ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը գլխավորել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակը՝ Մելբուրնում Ավստրալիայի բաց առաջնությունում (Australian Open) հաղթանակից հետո:
Ջոկովիչն ունի 9720 միավոր: Այսպիսով, նա բարձրացավ մեկ դիրքով՝ առաջին տեղից հեռացնելով իսպանացի Ռաֆայել Նադալին (9395): Երրորդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (7130):
Australian Open-ում հաղթանակը Ջոկովիչի համար 17-րդն էր՝ «Գրան-շլեմ» մրցաշարերի շարքում: Նա Ավստրալիայի բաց առաջնության հաղթող էր դարձել նաև 2019 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան