Փաստաբաններ. Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։
Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարության համաձայն, նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ով հայտնի է, որպես Helpcourt հարթակում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։
«Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգներին զուգահեռ։
Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել մամուլում։
Ըստ փաստաբանական խմբի, Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ, նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ։
Հիշեցնենք, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի՝ 20 մլն դրամ գրավի դիմաց. Փաստաբան
- Փաստաբանական խումբ. Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել
- Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին