BAFTA-ի ժամանակ Ալ Պաչինոն ընկել է կարմիր գորգի վրա
Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ ընկել է կարմիր գորգին: 79-ամյա դերասանը ներկայացել էր մրցանակաբաշխությանը Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում մարմնավորած դերի համար:
news.ru-ն, հղում անելով NY Daily News-ին, գրում է, որ երբ նա ընկել է, նրան անմիջապես հանդիսականներից են մոտեցել, օգնել են բարձրանալ և ուղեկցել են դերասանին մինչև դահլիճի այն հատված, որտեղ նրա տեղն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա