
Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է առողջ երեխա
Նոր 2019-nCoV անունը ստացած ու թոքաբորբ առաջացնող կորոնավիրուսով վարակված հղի կինն առողջ երեխա է ծննդաբերել Չինաստանի հյուսիս-արևելքի Հեյլոնջյանգ նահանգում: Այս մասին գրում է xinhuanet-ը։
Կինը հղիության 38-րդ շաբաթում էր, երբ նրա մոտ նախորդ հինգշաբթի հայտնաբերեցին վարակը Հարբին քաղաքի հիվանդանոցում։
Բժիշկները որոշեցին նրան կեսարյան հատում կատարել, որի միջոցով նույն օրը ծնվեց մոտ 3 կգ քաշով աղջիկ երեխան:
Երեխայի մոտ ուրբաթ և կիրակի օրերին արված թեստերը բացասական են եղել։ Նշվում է, որ մոր ջերմությունը կարգավորվել է, սակայն ինչպես մայրը, այնպես էլ երեխան գտնվում են կարանտինում: