Հասարակություն 17:02 03/02/2020 Հայաստան

ՀՌԱՀ.Հրայր Թովմասյանի մասին տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել  Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ:

«Ս.թ. հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, որին հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ ու շահարկումներ, և որն առիթ դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար:

Հանձնաժողովը, ուսումնասիրելով վերը նշված տեսանյութը, նպատակահարմար է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները.
1. Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրավասու չէ միջամտել հանրային հեռարձակողի, ինչպես նաև այլ` մասնավոր հեռարձակողների բովանդակային քաղաքականությանը, և գործում է` ղեկավարվելով բացառապես հեռարձակողների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և Հանձնաժողովի կողմից ընդունված կարգերով:

2. Հանձնաժողովը կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն  առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, որի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցներին: Սակայն, անհրաժեշտ ենք գտնում արձանագրել, որ տվյալ դեպքում վերը նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է:

3. Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հանձնաժողովը բազմիցս հրավիրել է գործադիր և օրենսդիր մարմինների ու հանրության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ այս և նմանատիպ օրենսդրական բացերը (բազմաթիվ այլ երկրներում այս խնդիրները օրենսդրորեն կարգավորված են) նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում են ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն: Ցանկանում ենք նաև նշել, որ ժողովրդավարական երկրներում նման խնդիրները լուծվում են լրագրողական ինքնակարգավորվող մարմինների կողմից:

4. Հանձնաժողովն ափսոսանքով նշում է, որ անմեղության կանխավարկածի, ինչպես նաև տեղեկատվության անաչառության, տեսակետների բազմազանության, պատասխանի իրավունքի սկզբունքների, ինչպես նաև լրագրողական վարքագծի խախտումները ավելի հաճախ են տեղ գտնում մի շարք մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդումներում, սակայն այդպիսի խախտումները չեն արժանանում հանրության, քաղաքական ուժերի, հասարակական և ժուռնալիստական կազմակերպությունների ուշադրությանը:

5. Հանձնաժողովն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվեց իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ: Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 31-ի՝ Խորհուրդը պատասխանատու է հանրային հեռուստառադիոծրագրերի ծրագրային քաղաքականության, լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման համար և պարտավոր է բողոքների հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրել լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը: Հետևաբար, հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ (անկախ նրանից, թե ինչքանով են հիմնավոր ներկայացրած մեղադրանքները) խորհուրդը պարտավոր է արձագանքել, մշտական երկխոսության մեջ լինել հասարակության հետ:

6. Հանձնաժողովի հասցեին որոշ անձանց, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի կողմից հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ, Հանձնաժողովը հայտնում է հետևալը. ՀՌՀ-ն ՀՀ Սահմանադրությամբ ստեղծված անկախ պետական մարմին է, և ՍԴ նախագահի խորհրդականը պարտավոր է իմանալ, որ «Հանձնաժողովը էականորեն թերանում է իր գործառույթներում» արտահայտությունը հանրայնորեն հնչեցնելուց առաջ անհրաժեշտ էր համեմատել Հանձնաժովի կատարած ներկա աշխատանքն ավելի վաղ ժամանակների հետ, կամ հստակ նշել օրենսդրությամբ սանմանված այն նորմերը, որոնց համաձայն Հանձնաժողովը պարտավոր էր պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագիրը: Ավելին, խորհրդականը, հանդիսանալով հանրային ծառայող, պարտավոր էր պահպանել հանրային ծառայողի վարքագծի կանոնները, որոնք սահմանված են «Հանրային ծառայության մասին» օրենքով։

7. Հանձնաժողովը կոչ է անում բոլոր վերգետնյա հեռարձակողներին պահպանել լրագրության մեջ միջազգայնորեն ընդունված կանոններն ու նորմերը, չօգտվել  գործող օրենսդրության անկատարությունից և չօգտագործել լրատվամիջոցները որպես նեղ քաղաքական և անձնական շահերի սպասարկման գործիք, գիտակցել սոցիալական պատասխանատվությունը, չխախտել քաղաքացիների իրավունքը՝ ստանալու ճշգրիտ, բազմակողմանի տեղեկատվություն»,- նշված է հայտարարությունում: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}