Ուկրաինան հրաժարվել է Իրանի կողմից առաջարկված Boeing-ի զոհերի փոխհատուցման չափից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին Իրանի կողմից առաջարկված փոխհատուցումը՝ 80 հազար ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին գրում է Ren TV-ն։
TCH-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ դա փոքր գումար է:
«Սա շատ քիչ է: Մենք կճնշենք ավելիի համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ընկերության ինքնաթիռը պատահաբար խոցվեց Իրանի ռազմական ուժերի կողմից հունվարի 8-ին, որի հետևանքով զոհվեց 176 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կիևը 8,3 հազար դոլար է հատկացրել Թեհրանում ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին
- Հասան Ռոհանի. Թեհրանում ինքնաթիռի խոցումն «աններելի սխալ է»
- Թեհրանում վթարված ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա ՝ ապակոդավորման