Չինաստանում գրանցվել է H5N1 թռչնագրիպի բռնկում
Չինաստանի իշխանությունները հայտարարել են Հունան նահանգում մահացու H5N1 թռչնագրիպի բռնկման մասին: Այս նահանգը գտնվում է կորոնավիրուսի էպիկենտրոնի՝ Հուբեյ նահանգի հարավային սահմանին: bykvu.com-ի հաղորդմամբ այս մասին հաղորդում է South China Morning Post –ը՝ հղում անելով Չինաստանի գյուղատնտեսության նախարարությանը:
«Թռչնագրիպի բռնկումը տեղի է ունեցել Շաոյան քաղաքի Շուանցին շրջանի ֆերմաներից մեկում, որտեղ 7850 հավ կա, 4500-ը սատկել է: Տեղի իշխանությունը 17.828 գլուխ թռչուն է հավաքել մորթի համար»,- ասվում է հայտարարությունում:
Հունան նահանգում H5N1 վիրուսով մարդու վարակման դեպք դեռ չի գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է առողջ երեխա
- Կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից. ՌԴ վարչապետ
- Կորոնավիրուսի մասին հաղորդումների թիվը ամեն օր աճում է 30%-ով
- Չինաստանում կորոնավիրուսների զոհերի թիվը հասել է 361-ի
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Կորոնավիրուս. Իտալիան վեց ամսով արտակարգ դրություն է հայտարարել
- ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
- ԱՆ խորհուրդները՝ կորոնավիրուսով չհիվանդանալու և դեպքերի ներկրումը ՀՀ կանխելու համար