Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին և մյուսները Ղազախստանում կմնան կարանտինում
2020 թվականի փետրվարի 2-ին, Ղազախստանը Չինաստանի Ուհան քաղաքից տարհանեց 83 քաղաքացիների։ Հայաստանի, Ղրղզստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով Ղազախստանը տարհանել էր նաև այս երկրների քաղաքացիներին:
ՀՀ ԱԳՆ-ն երեկ հաղորդել էր, որ փետրվարի 2-ին, Ղազախստանի գործընկերների հետ համագործակցությամբ, Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
Ինչպես տեղեկանում ենք Ղազախստանի կառավարության կայքից, թռիչքի ընթացքում քաղաքացիներին ուղեկցել են ղազախստանցի բժիշկներ՝ պաշտպանության բոլոր միջոցներով ապահովված։
Մարդկանց առողջության վիճակը ստուգելուց հետո, ժամանողներին տղափոխել են կարանտին գոտի, որտեղ պետք է մնան 14-օր։ Նշվում է, որ այն գտնվում է մայրաքաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող բազմապրոֆիլ հիվանդանոցում` հատուկ հակավարակային շենքում:
Բուժհաստատությունում տարհանված քաղաքացիները կանցնեն լրացուցիչ փորձաքննություն, առաջին հերթին՝ թեստավորում կորոնավիրուսային վարակի համար:
Նշվում է, որ քաղաքացիների հարազատներին ծանուցվում են կարանտինի շրջանի կանոնակարգերը:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան