Պոմպեոն Բելառուսին առաջարկում է նավթի 100 տոկոս մատակարարում՝ «իր ինքնիշխան պետության» ստեղծման համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը Մինսկում բանակցություններ էր վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ:
Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով ապահովել նավթով։
Պետքարտուղարը նշել է, որ այս եղանակով ԱՄՆ ցանկանում է օգնել Բելառուսին՝ «ստեղծել իր ինքնիշխան պետությունը»:
«Միացյալ Նահանգները պատրաստ է վաճառել Բելառուսին էներգետիկ ռեսուրսները՝ անհրաժեշտ ծավալներով և շուկայական գներով», - ասել է Պոմպեոն:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները աշխարհի էներգետիկ ռեսուրսների ամենամեծ արտադրողն է, և «այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ընդամենը դիմել այս երկրին»: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։
Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են Բելառուսին ռուսական նավթի և գազի մատակարարման հարցերը, բայց պայմանավորվել են շարունակել շփումները այս թեմայի շուրջ ընկերությունների մակարդակով:
Պոմպեոն նաև այցելել է Մինսկի բարձր տեխնոլոգիաների պարկ: Այստեղ շուրջ 280 ընկերություն պատվերներ է կատարում ամերիկյան ձեռնարկությունների համար, և անցյալ տարի պայմանագրերի ծավալը կազմել է մոտ միլիարդ դոլար:
Կիրակի երեկոյան ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Ուզբեկստան, որտեղ մասնակցել է նախարարների հանդիպմանը՝ «Կենտրոնական Ասիա - ԱՄՆ» ձևաչափով:
Պոմպեոն Ղազախստան այցի ժամանակ Նուր Սուլթանին էլ խորհուրդ է տվել զգուշանալ տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան